Դժբախտ պատահարներից ապահովագրություն
Մեզ շրջապատող աշխարհում առկա են բազմաթիվ վտանգներ, որոնք կարող են հանդիսանալ դժբախտ դեպքերի առաջացման պատճառներ:
Այդ իսկ պատճառով «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերութունը ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է դժբախտ դեպքերից ապահովագրության փաթեթներ: Դժբախտ դեպքերից ապահովագրության պայմանագիրը հնարավորություն է ընձեռում Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին ապահովել ֆինանսական կայունություն դժբախտ դեպքերի առկայության դեպքում:
Մենք բոլորս էլ ցանկանում ենք պաշտպանել մեր հարազատներին, սակայն քչերին է հաջողվում ապահովել դա: Իսկ դժբախտ դեպքերի ապահովագրության միջոցով դուք հնարավորություն եք ունենում միաժամանակ պաշտպանել Ձեր բոլոր հարազատներին:
Դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ` անձնագիր:
Պատվիրեք ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ապահովագրության պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (+374 60) 50 57 57 հեռախոսահամարով կամ այցելելով ընկերության ցանկացած գրասենյակ կամ վաճառքի կետ:
Վերջին թարմացում` 15.08.2014թ., 11.32
Հաշվիր արագ
ԱՊՊԱ հաշվիչ