Ձեր ողջ ապահովագրությունը

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԱՊՊԱ

Ի՞նչ է  ԱՊՊԱ-ն

ԱՊՊԱ-ն ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող
պատասխանատվության պարտադիր ապահովագրությունն է:  ԱՊՊԱ պայմանագրով հատուցվում են ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով տուժած անձանց  պատճառված գույքային և անձնական վնասները, սակայն ոչ ավելի քան յուրաքանչյուր պատահարի գծով ԱՊՊԱ պայմանագրում նշված ապահովագրական գումարը:

 

ՈՒ՞Մ համար է ԱՊՊԱ պայմանագիրը պարտադիր`

Հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների սեփականատիրոջ (այլ օրինական հիմքերով տնօրինողի):

 

Պարտադիր ապահովագրության ենթակա չէ հետևյալ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը`

- Մինչև 50 կմ/ժ արագության կամ 50 սմ³-ից փոքր շարժիչի ծավալ ունեցող ավտոմեքենաներ,
- Բացառապես ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով  երթևեկելու համար նախատեսված ավտոմեքենաներ:

 

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար`

 

- Ընկերության վավերապայմանները 

- Ապահովագրվող ավտոտրանսպորտային միջոցի ավտոմեքենայի 

գրանցման վկայագիրը (կամ պատճենը),

- Եթե իրավաբանական անձի անունից հանդես է գալիս լիազորված անձը` 

համապատասխան լիազորագիր և լիազորված անձի անձնագիր,

- Եթե ԱՊՊԱ պայմանագրում նշվելու են լիազորված վարորդներ, ապա 

վերջիններիս`անձնագրերը, վարորդական իրավունքի վկայականները, սոցիալական քարտերը (առկայության դեպքում),

 

Որքա՞ն է կազմում ԱՊՊԱ ծածկույթը

1.  Անձնական վնասների դեպքում`

Մեկ ապահովագրական պատահարի համար` առավելագույնը 10 000 000 ՀՀ դրամ,

Յուրաքանչյուր տուժողի համար` առավելագույնը 3 300 000 ՀՀ դրամ:

 

2.  Գույքային վնասների դեպքում`

Մեկ ապահովագրական պատահարի համար` առավելագույնը   1 800 000 ՀՀ դրամ: Եթե անձնական վնասներ են կրել մեկից ավելի անձինք և վնասների ընդհանուր գումարը գերազանցում է ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի համար սահմանված ապահովագրական գումարը, ապա.


- Յուրաքանչյուր տուժող կհատուցվի վնասների ընդհանուր գումարում իրեն պատճառված անձնական վնասների չափին համամասնորեն, բայց ոչ ավելի, քան 3 300 000 ՀՀ դրամ,
- Եթե տուժողներից մեկի (մի քանիսի) համար համամասնորեն հաշվարկված գումարը (գումարներից յուրաքանչյուրը) գերազանցում է 3 300 000 ՀՀ դրամը, ապա գերազանցող մասով (մասերով) հատուցվում են մյուս տուժողներին պատճառված վնասները` այդ վնասներին համամասնորեն, բայց ոչ ավել քան    3 300 000 ՀՀ դրամ:

 

Մանրամասների համար բեռնեք «ՌԵՍՈ» ԱՊՊԱ բուկլետը

 

Պատվիրեք ԱՊՊԱ պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (+374 60) 27 57 57 հեռախոսահամարով կամ այցելելով ընկերության ցանկացած գրասենյակ կամ վաճառքի կետ:

 

Վերջին թարմացում` 20.08.2014թ., 11:06




Ապահովագրական պատահարի դեպքում փորձեք պահպանել հանգստություն և զանգահարեք մեզ`

060 27 57 57:

Հայտնեք մեզ պատահարի մասին և հետևեք հետագա ցուցումներին:

  • AmeriaBank
  • UniBank
  • ACBA - Credit Agricole Bank
  • Aray LTD
  • Armenian Development Bank
  • Armenalco
  • Map LTD
  • Muran LTD
  • New International Business Farm
  • Arzni Group LTD
  • Arge Business
  • Mavas group LTD
  • Voskevaz Wine Cellar
  • VTB-Armenia Bank
  • HSBC Armenia
  • Fora
  • Noyan Tapan
  • Artsakhbank
  • Ameriagroup
  • Anelikbank
  • Intracom Armenia
  • Mavaexim
  • Araratbank
  • TECHNOLIFE LLC
  • VEDI ALCO
  • KAMURJ UCO CJSC
  • «ԱՐՄԵՆԻԱ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
  • «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ
  • «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
  • Mets Aniv
  • Armbusinessbank CJSC
  • «ՔԱՆԿՈՐ» ՍԻՐՏ ԱՆՈԹԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ