Ֆինանսական վնասների ապահովագրություն
Ֆինանսական վնասների ապահովագրությունը ենթադրում է ռիսկային գործընթացների իրականացման արդյունքում, եկամուտների չստացման, ֆինանսական շահերի բաց թողման, չնախատեսված առևտրային ծախսերի, ապրանքատեսակի շուկայական գնի փոփոխության, վարձավճարների ժամանակին չստացման հետևանքով ի հայտ եկած ֆինանսական կորուստների փոխհատուցում:
Ապահովագրության այս տեսակն իր մեջ ներառում է նաև բանկային գործունեության մի շարք գործընթացներ, ինչպես օրինակ`վարկային, գրավադրման, լիզինգային, արժույթայինև այլն:
«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունն առաջարկում է ֆինանսական վնասների ապահովագրության մի շարք տեսակներ և ծրագրեր:
Ֆինանսական վնասների ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
- ընկերության վավերապայմաններ
- հաշվապահական փաստաթղթեր
- այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են ռիսկը գնահատելու համար
Պատվիրեք ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ապահովագրության պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (+374 60) 50 57 57 հեռախոսահամարով կամ այցելելով ընկերության ցանկացած գրասենյակ կամ վաճառքի կետ:
Բանկային Քարտերի Ապահովագրություն
Եթե Դուք հանդիսանում եք Ապահովագրված անձ «Ապահով քարտ» ծրագրով և Ձեզ հայտնի է դարձել Ապահովագրված Քարտի հետ կապված ապահովագրական պատահարի կամ դրա ի հայտ գալու հավանականության մասին, որի Քարտապանը հանդիսանում եք Դուք, ապա Ձեր գործողություններին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով:
Նույն հղումով կարող եք ծանոթանալ նաև ապահովագրական ծածկույթից բացառությունների ամբողջական ցանկին, ինչպես նաև Ձեր Ապահովագրված քարտով ապահովագրական պատահար ի հայտ գալու դեպքում՝ ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին։
«Ապահով քարտ» ծրագրով ապահովագրական պատահարի դեպքում հատուցման դիմումի ձև
Հաշվիր արագ
ԱՊՊԱ հաշվիչ