Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն
Ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի կապված է երրորդ անձանց գույքային կամ անձնական վնաս պատճառելու ռիսկի հետ: Պատճառված վնասի ֆինանսական արտահայտությունը կարող է շատ բարձր լինել: Այդ իսկ պատճառով «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունն առաջարկում է ձեռք բերել ընդհանուր պատասխանատվության ապահովագրության պայմանագրեր, որը Ձեզ կպաշտպանի նմանատիպ անկանխատեսելի ծախսերից:
Ընդհանուր պատասխանատվության ապահովագրությունը ենթադրում է մասնագիտական և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելիս երրորդ անձանց նկատմամբ Ձեր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրությունը:
Ընդհանուր պատասխանատվության ապահովագրությունն իր մեջ ներառում է ապահովագրության 2 տեսակ`
- երրորդ անձանց նկատմամբ քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն,
- մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն:
Ընդհանուր պատասխանատվության ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
· Ընկերության վավերապայմաններ
. Գործակալության, զբոսաշրջիկի, հյուրանոցի, բեռնափոխադրողների հետ կնքած տիպային պայմանագրերի պատճենները
Պատվիրեք ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ապահովագրության պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (+374 60) 50 57 57 հեռախոսահամարով կամ այցելելով ընկերության ցանկացած գրասենյակ կամ վաճառքի կետ:
Վերջին թարմացում` 15.03.2021 թ., 12:06
Հաշվիր արագ
ԱՊՊԱ հաշվիչ